Ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով

Ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով:

Զինվորի տուն են այցելել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Գի Տեսիեն, Ֆրանսուա Պուպոնին, Քսավիե Բրետոն, սենատոր Վալերի Բուայեն:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացրել է կենտրոնի պատմությունը, առաքելությունը, աշխատանքները: Պաշտոնյաներին նաև պատմել են, որ կենտրոնում առողջական խնդիրներից բացի իրականացվում են հայրենիքի պաշտպանների կրթության ապահովմանը և զբաղվածությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր»,-նշում են ՀՊՇ կենտրոնից:

Պատգամավորներին ներկայացվել է նաև օրերս բացված պրոթեզավորման կենտրոնը: Վերջիններս հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով՝ բարձր գնահատելով կենտրոնի կատարած աշխատանքները։ Հանդիպման ավարտին նրանք շեշտել են, որ զինծառայողների խնդիրները կշարունակեն լինել իրենց ուշադրության կենտրոնում:

Տեսանյութ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Զինվորի տանն էին Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր այցելեցին Հայրենիքի...

Posted by Աջակցություն Վիրավոր Զինվորներին/Support Wounded Soldiers on Wednesday, April 28, 2021
© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք