211652_close_icon
views-count2618 դիտում article-date 23:44 27-04-2021

Ամերիկյան «Համիլթոն» առափնյա պահպանության նավը մտել է Սև ծով

Shantnews.am-ը գրում է. Ամերիկյան «Համիլթոն» առափնյա պահպանության նավը մտել է Սև ծով։

ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ հայտնել են, որ դա արվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և տարածաշրջանային գործընկերներին աջակցելու համար:

Ինչպես լրագրողներին պատմել են պաշտպանական կառավարման ազգային կենտրոնում, նավին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը:

ՆԱՏՕ-ի երկրների նավերը պարբերաբար ուղևորվում են Սևծովյան ջրատարածք։ Այսպես, հունվարին այնտեղ էին մտնում ամերիկյան երկու «Պորտեր» և «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրները, դաշինքում դա բացատրում էին Ռուսաստանի «ռազմական հզորության ավելացմամբ»: Ի պատասխան ՝ Մոսկվան զորավարժություններ է անցկացրել, որոնք ներառել են ծովային մարտը։ Մարտին այդ ջրեր են մտել նաև ամերիկյան «Թոմաս Հադներ» էսկադրային ականակիրը և «Մոնտերեյ» հածանավը։

Ռուսաստանում բազմիցս հայտարարել են, որ Սեւ ծովում այլ տարածաշրջաններից զինվորականների ներկայությունը չի նպաստում կայունությանը։

Մոնտրեի կոնվենցիան, որը ստորագրվել է 1936 թվականին, սահմանափակում է Սև ծովում ոչ Սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը երեք շաբաթ ժամկետով:

Փաստաթուղթը նաև նախատեսում է, որ ջրատարածքում միաժամանակ կարող են գտնվել մինչև 9 այդպիսի նավեր:

Նմանատիպ նյութեր