ՀՀ նախագահը ցավակցել է Իրաքի նախագահին Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցել է Իրաքի նախագահին Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք