211652_close_icon
views-count6972 դիտում article-date 22:58 26-04-2021

Երևանում վերջապես իրականություն կդառնա «WATERLAND» ջրային շոուն

«WATERLAND» ատրակցիոն շոուի, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։

Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։

Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։

Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

Բոլոր նրանք, ովքեր արդեն ձեռք էին բերել տոմսեր  կարող են հիմա վայելել «WATERLAND» ատրակցիոն շոուն: Տոմսերի համար կարող  եք  դիմել այստեղ:

Նմանատիպ նյութեր