211652_close_icon
views-count51739 դիտում article-date 21:02 21-04-2021

Երևանում 32–ամյա վարորդը Opel-ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի. օպերատիվ են գործել բժիշկներն ու փրկարարները. վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 32–ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց,  վրաերթի է  ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, քաղաքացիների, Երևանի  ճանապարհային ոստիկանների և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ տեղափոխել թիվ 1  համալսարանական հիվանդանոց;

Մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները  տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Վերջինիս հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը:

Տեղում ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները՝ Երևաի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և ավագ տեսուչ   Արտակ Սարդգսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր   Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Վրաերթից հետո էլ Opel-ը դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի  գոտի:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր