211652_close_icon
views-count41728 դիտում article-date 20:18 21-04-2021

Արտակարգ դեպք Երևանում. կիսակառույց շինության տանիքից փայտերն ու տախտակները քամին շպրտել ու վնասել է Nissan X-Trail-ն ու KIA Optima-ն. կոտրվել է նաև կահույքի սրահի դռան մեծ ապակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Քրիստափորի փողոցում կիսակառույց շինության տախտակե ծածկերը պոկվել և վնասել են կայանված վիճակում գտնվող Nissan X-Trail և KIA Optima մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոտրվել է նաև «Հոմի» կահույքի սրահի դռան մեծ ապակին:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ  Սուրիկ Բարսեղյանն ու Սարգիս Մատինյանը:

 Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Էրեբունու բաժինը, որտեղից ժամանում է հետաքննիչը:

Թե ով է  փոխհատուցելու վարորդների և խանութի կրած վնասը, քաղաքացիները դեռ չգիտեն:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ և՛ Nissan X-Trail-ը,  և՛ KIA Optima-ն մի քանի միլիոնի վնաս են կրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր