211652_close_icon
views-count1650 դիտում article-date 19:34 21-04-2021

«Շալկեի» երկրպագուները հարձակվել են խաղացողների վրա՝ Բունդեսլիգայից դուրս թռնելուց հետո. ֆուտբոլիստները փախուստի են դիմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շալկեի» երկրպագուները հարձակվել են խաղացողների վրա՝ Բունդեսլիգայից դուրս թռնելուց հետո:
 
30-րդ տուրում «Արմինիային» պարտվելուց հետո հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են թիմի ստադիոնի մոտ: Երբ այնտեղ է մոտեցել «Շալկեի» ավտոբուսը, երկրպագուները հարձակվել են խաղացողների վրա, որոնցից շատերը ստիպված են եղել փախուստի դիմել:
 
Միջադեպի առթիվ «Շալկեն» հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտել է երկրպագուների վարքագիծը:
 
Գելզենկիրխենի թիմը 30 խաղում վաստակելով 13 միավոր, կորցրել է հաջորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում մնալու բոլոր շանսերը: Թիմը բարձրագույն լիգայի դուրս թռավ 1988 թվականից ի վեր առաջին անգամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր