211652_close_icon
views-count27068 դիտում article-date 22:04 21-04-2021

Պարզվել է Ուշիի ոլորաններում լիմոնադով ու գարեջրով բարձվասծ DAF բեռնատարի վթարի հետևանքով մահացած վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Աշտարակի բաժնի  և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են ապրիլի 14-ին Արագածոտնի մարզոմ՝  Ուշիի ոլորաներում, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Լևոն Աբրահամյանն էր, ով աշխատում էր «Քրիստինե Վարդանյան» ԱՁ-ում՝ որպես վարորդ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  ֆոտոլրագրողը, ապրիլի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորաններում DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։

Օպերատիվորեն ժամանել էին ԱԻն ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։

Տեղում էր նաև ոստիկանության Աշտարակի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբե Ներսիսյանի գլխավորությամբ։

 40 րոպեից ավելի էր, Աշտարակի հրշեջ-փրկարարները և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները որոնում էին վարորդին և փրկարարներն արդեն մոտավոր հայտնաբերել էին վարորդի դին, ու  Աշտարակի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի վայր էր բերվում հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան մի քիչ կարողանային բարձրացնել, որ փրկարարները դին դուրս բերեին տակից։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի և Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր