211652_close_icon
views-count1442 դիտում article-date 18:36 21-04-2021

Սյունիքում տեղի ունեցած ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը ։ Այս մասին  Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցելել է երեկ, եղել է Շուռնուխ գյուղում, այցելել բնակիչներից մի քանիսի տներ: Սյունեցիները ակցիա են կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, պահանջում են, որպեսզի հեռանան Սյունիքից: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան, որտեղ սյունեցիները ևս փակել էին ճանապարհը և չէին պատրաստվում թույլ տալ վերջինիս՝ մուտք գործել քաղաք, Փաշինյանն այդպես էլ մուտք չի գործել՝ վերադառնալով մարզպետարան։

Նմանատիպ նյութեր