211652_close_icon
views-count16912 դիտում article-date 18:10 21-04-2021

Քեզ բացակա չենք դնի. Գեղարքունիքի մարզի 19-ամյա ծովակցի հերոսը լեգենդար «Եղնիկներ» զորամասում մինչև վերջ պայքարել է թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ. նահատակվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել էր  զինվորական ծառայության Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ»  զորամաս: 

Երդմնակալության ժամանակ նա հպարտորեն էր հարազատներին, ընկերներին  պատմում ծառայության մասին «Եղնիկներ»-ում, որտեղ իր նման բազմաթիվ առյուծ զինվորների հետ անառիկ է պահելու Արցախ աշխարհը:

Երբ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին  թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, Համլետը «Եղնիկներ» զրոմասում իր զինակիցների հետ առաջնագիծն էր պահում: Կենացմահու պայքար են տվել թշնամու դեմ: Հպարտ  և գոհ էր  ինչպես իր հրամանատար,  Արցախի հերոս լեգենդար, Կարեն Ջալավյանից, ժողովրիդին սիրելի Քյոխից, այնպես էլ  զինակից ընկերներից ու սպաներից:

 Կռվի ամենաթեժ օրերին իր զինակից ընկերների հետ առաջնագիծն են պահել, չնահանջելով ոչ մի մետր: 

Ցավոք,  այս պատերազմում նահատակվեց հերոսի մահով՝ հոկտեմբեր 19-ին՝ հաառակորդի դիպուկահարի կրակոցից:

 Հիմա նրա գերեզմանին, որը հայրենի Ծովակ գյուղում է,  հաճախակի են այցելում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև հարևան գյուղերից, ովքեր լսել են լեգենդար զորամասում ինչպես է  Համլետը ու նրան ման բազմաթիվ լեգենդ դարձած զինվորներ արժանի հակահարված տվել թուրք-ադրբեջանական խուժանին:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են ծովակցի 19-ամյա հերոսի զինվորական երդմնակալության ժամանակ՝ լեգենդար «Եղնիկներ» զորամասում:

  Համլետը բազմազավակ ընտանիքից էր, որտեղ բացի նրանից կա 5 երեխա:  Հայրը զբաղվում է անասնապահությամբ, մայրը տնային տնտեսուհի է  և ունեն առողջական խնդիրներ: Գյուղում էլ հայտնի են իրենց հալալ քրտինքով ապրող ընտանիք, սակայն այդ պայմաններում  համարվում են սոցաիալապես անապահով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր