211652_close_icon
views-count1027 դիտում article-date 16:38 21-04-2021

Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 21-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին կայանալիք  ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:

Լիագումար նիստի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության 2020թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

Օրակարգում երկրորդ ընթերցմամբ  ընդգրկված են  «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրինագծերի փաթեթը և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Նիստի օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի  Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորական հայտարարություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ խորհրդարանի նախագահը  հայտնել է,որ ապրիլի 23-ին ՝ ժամը 19:00-ին մասնակցելու են  պահանջատիրության ջահերթին, իսկ ապրիլի 24-ին՝  անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման երթին:

Խորհրդակցությանը ներկա էին  ԱԺ նախագահի տեղակալը, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի անդամներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր