211652_close_icon
views-count15141 դիտում article-date 13:41 21-04-2021

25-ամյա հերոս հետախույզը հուղարկավորվելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղը՝ ապրիլի 22-ին, Երևանի Արցախի փողոցի 17/7 հասցեում տեղի կունենա 25-ամյա Աբրահամ Մարուխյանի հոգեհանգիստը։ 

Հերոս հետախույզի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 23-ին, նույն հասցեից։ Նրա աճյունը հողին կհանձնվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանցի 25-ամյա Աբրահամ Տիգրանի Մարուխյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, գերազանց ավարտել ու  ստացել լեյտենանտի կոչում:   

Դեռ դպրոցական տարիներից  ամեն ինչից վեր էր դասել հայրենիքը, հայոց հողն ու հայ մարդուն: Իզուր չէր,  որ թե՛ դպրոցում, թե՛  համալսարանում ուսումնական տարիներին շատերը նրան համարում էին Մոնթեի, Թաթուլի, Սպարապետ  Վազգեն Սարգսյանի, Շահեն Մեղրյանի և մյուս  լեգենդար հայ հերոսների գործը շարունակող: Նրա համար հայրենիքի համար զոհվելը ամենաբարձր կոչումն էր:

Որպես մարտկոցի հրամանատար ծառայության էր անցել Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի  Մատաղիսի զորամասում:  

Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, պատերազմի առաջին օրը  նա կամավոր մեկնեց  Ջրական (Ջաբրայիլ) որպես հետախույզ: Իր խիզախության  ու հմտության շնորհիվ ոչ միայն ազատագրել է թշնամու կողմից գրավված կարևորագույն դիրքերից մեկը,  այլև առգրավել մեծ քանակի զենք-զինամթերք:  

Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշերը, երբ հրետակոծության տակ պաշտպանելիս է լինում նահանջող զինակիցների թիկունքը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր