211652_close_icon
views-count8260 դիտում article-date 10:39 21-04-2021

Վստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես Հակոբյան

Եթե գաղտնազերծելու հնարավորություն կար, ապա պետք է ամբողջությամբ գաղտնազերծել, այլ ոչ թե մեկ կտոր, որտեղ անգամ Օնիկ Գասպարյանի խոսքն ավարտված չէ:

Այս մասին «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով Անվտանգության խորհուրդի հրապարակած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի թեմայի մասին:

«ԶՈՒ-ում զեկույցի կարգը հետևյալն է՝ զեկուցում են այն, ինչը կատարվում է և այն, ինչը մեզ սպասվում է, ես վստահ եմ, որ կտրված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է, որովհետև ես Օնիկ Գասպարյանի հետ խոսել եմ, ասել եմ՝ ամեն ինչ ներկայացրե՞լ ես գլխավոր հրամանատարին, ես հիմա կարող եմ երդվել՝  այն խոսքերը, որոնք Օնիկ Գասպարյանն ասել է նոյեմբերի 17-ին, ինձ ասել է սեպտեմբերի 30-ին»,-ասել է նա:
 

Նմանատիպ նյութեր