211652_close_icon
views-count2421 դիտում article-date 09:25 21-04-2021

Տարածաշրջանն արագ փոփոխությունների է ենթարկվում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Տարածաշրջանը, որում գտնվում է Հայաստանը, քաղաքական արագ փոփոխությունների է ենթարկվում: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն ուղեկցվում է վերջինիս կոշտ արտահայտություններով՝ ուղղված ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Իսրայելին:

Այս երեւույթն իր հերթին հրահրում է պատասխան գործողություններ: Վերջիններս առայժմ պատասխանում են «դաստիարակչական» թեթեւ հակաքայլերով: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ, ԵՄ-ն կոշտ կեցվածքով վերջինիս փորձում է հետ պահել Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու մտադրությունից, դրան զուգահեռ կողմ է քվեարկում նրա «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայ ռազմագերիների հարցով բանաձեւին:

Իսրայելն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, իր բիզնեսն է զարգացնում Թուրքիայի հետ հակասության մեջ գտնվող երկրների հետ: Անկարայի շուրջ ստեղծված նման անբարենպաստ վիճակից հայկական կողմը պետք է կարողանա իր օգտին հնարավորինս շատ պտուղներ քաղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր