211652_close_icon
views-count103564 դիտում article-date 02:57 21-04-2021

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Սարդարապատ գյուղի հսկայական խաչի մոտ բախվել են Mercedes և Range Rover մակնիշի ավտոմեքենաները․ կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 23:10 սահմաններում Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում, բախվել են  Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գոռ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 13 ԼՕ 137  և  Արմավիրի մարզի Ամասիյա գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արարատ  Մալայանի վարած Range Rover մակնիշի X 881 BX 777 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի  տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի  հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 

Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ում քաղաքացիները խնդրեցին, որպեսզի միջոցներ ձեռնարկի՝ նշված հատվածում արագաչափեր կամ արհեստական անհարթություններ տեղադրվեն։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Բ․ Կիրակոսյանի որոշամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալի գլխավորությամբ: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Գ․ Հակոբյանը մահացել է, իսկ Ա․ Մալայանի ուղեվոր 37-ամյա Արտյոմ Աբելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նշված հատվածում, ցանկանում ենք, որպեսզի տեղադրվեն  կամ արագաչափ, կամ  արհեստական անհարթություններ, ինչը զսպաշապիկ կլինի որոշ «վայ» վարորդների համար, ովքեր ավտոմեքենաներն այնպես են վարում, որ նույնիսկ կնախանձի Շումախերը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նշված հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու մեր խնդրանքն է, որպեսզի պատկան մարմինները այդ խնդիրը լուծեն։ Այդ փողոցով ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ են անցնում, այլ նաև երեխաներ, և խնդրում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծեն, ինչը մեծ լավություն կլինի բնակիչներիս, հակառակ դեպքում, եթե արագաչափ կամ արհեստական անհարթությունները չտեղադրեն, վթարները կշարունակվեն»։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր