211652_close_icon
views-count2014 դիտում article-date 23:48 20-04-2021

Հրաժարական է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահը. Սուպերլիգան փլուզվում է

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունում փոփոխություններ են տեղի ունեցել, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
 
Նշվում է, որ իր պաշտոնից հեռացել է ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը: Նրա որոշումը պայմանավորված է Եվրոպայի Սուպերլիգայի շուրջ ընթացող զարգացումներով: «ՄՅՈւ»-ն՝ մրցաշարի 12 հիմնադիրներից մեկն էր:
 
Անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդում» տարբեր պաշտոններ էր զբաղեցնում 2005թ. ի վեր, երբ ակումբը ձեռք բերեց Գլեյզերների ընտանիքը:
 
Ընդ որում, արդեն տեղեկություններ են հրապարակվել, որ Գլեյզերների ընտանիքը մտադիր է վաճառել ակումբը այն բանից հետո, երբ Սուպերլիգայի հիմնադիր ակումբներն իրար ետևից մտափոխվել են և ցանկանում են հրաժարվել այդ մրցաշարի գաղափարից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր