211652_close_icon
views-count2991 դիտում article-date 22:37 20-04-2021

«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» որոշել են դուրս գալ Սուպերլիգայից. Լոնդոնում բողոքի ակցիաներ են. ուղիղ միացում

«Չելսին» մտադիր է հրաժարվել է Եվրոպայի Սուպերլիգայից: Լոնդոնյան ակումբն արդեն համապատասխան փաստաթղթերն է պատրաստում:
 
Մինչ այդ որոշումը ակումբի երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնի մոտ, որի ընթացքում նրանց է մոտեցել «Չելսիի» տեխնիկական խորհրդական Պետր Չեխը:
 
Երկրպագոևները վիրավորական արտահայտություններ են արել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին, որը հանդիսանում է Սուպերլիգայի հիմնադրման գլխավոր գործող անձանից մեկը:
 
«Գրողի ծո´ցը Պերեսին: Գրողի ծո´ցը Սուպերլիգան»: «Չելսի´», «Չելսի´», վանկարկել են երկրպագուները:
 
Պետր Չեխը դիմելով երկրպագուներին, ասել է. «Ես գիտեմ, մեզ ժամանակ տվեք»:
 
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում է, որ Սուպերլիգայից դուրս գալու մտադրություն ունի նաև «Մանչեսթեր Սիթին»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր