211652_close_icon
views-count1408 դիտում article-date 21:18 20-04-2021

«Սասուոլոյի» մարզիչը Սուպերլիգայի պատճառով չի ցանկանում խաղալ «Միլանի» հետ

«Սասուոլոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտարարել է, որ չի ցանկանում խաղալ «Միլանի» հետ՝ Ա Սերիայի 32-րդ տուրում, քանի որ միլանցիները հանդիսանում են Սուպերլիգայի 12 հիմնադիրներից մեկը:
 
«Ես խաղացողների հետ կես ժամ քննարկել եմ Սուպերլիգայի թեման: Ինձ խիստ զայրացնում է տեղի ունեցածը: Ֆուտբոլը մեզանից յուրաքանչյուրին է պատկանում, այստեղ պետք է մերիտոկրատիա լինի:
 
Կարելի էր մրցաշարի ստեղծման մասին բաց հայտարարել է, այլ ոչ թե կեսգիշերին մամլո հաղորդագրություններ տարածել: Նման վարքագիծը ոտնահարում է ավելի թույլերի իրավունքը՝ լավ ապագա ունենալ և այդ իրավունքը չի սահմանափակվում միայն ֆուտբոլով: Դա ինձ զայրացնում է:
 
Ես չեմ ցանկանում վաղը թիմին խաղադաշտ մտցնել «Միլանի» հետ հանդիպմանը, քանի որ նրանք Սուպերլիգայի հիմնադիրների շարքում են: Այս մասին ես հայտնել եմ մեր գլխավոր տնօրենին և ֆուտբոլիստներին: Եթե ակումբն ինձ ստիպի խաղադաշտ մտնել, ապա այդպես էլ կանեմ», հայտարարել է Դե Ձերբին:
 
«Միլան»-«Սասուոլո» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 21-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Հիշեցնենք, որ եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:
Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:

Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:

20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Նմանատիպ նյութեր