211652_close_icon
views-count1354 դիտում article-date 20:55 20-04-2021

Տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի և ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հեռախոսազրույցը

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: 

Զրուցակիցներն անդրադարձան նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվեց փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը: 

Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր