211652_close_icon
views-count14651 դիտում article-date 19:32 20-04-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21015-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 19-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզոմ: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի  Մրգաշատ գյուղի խաչմերուկում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նարեկ Մկրտչյանի վարած Ford Transit  մակնիշի և Գետաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովսեփ Օխոյանի վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Օխոյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 58-ամյա  Ժաննա Օխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր