211652_close_icon
views-count1082 դիտում article-date 18:58 20-04-2021

Փաշինյանն ինքնագլուխ փորձում է Սյունիք գալ, բայց բացառվում է, որ որ մեզ հետ հանդիպում կազմակերպվի. Գորիսի փոխքաղաքապետ

Ես նոր եմ տեղեկանում, որ Փաշինյանը պատրաստվում է Սյունիք գալ, բայց բացառվում է, որ մեզ հետ հանդիպում կազմակերպվի: Նիկոլ Փաշինյանի հետ ո՞նց կարող ենք մենք հանդիպել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ խոսելով Փաշինյանի՝ Սյունիք գաղտնի այցի մասին:

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն այսօր օրվա երկրորդ կեսին ուղևորվել է Սյունիքի մարզ։ Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն Փաշինյանին:

«Ինքն ինքնագլուխ փորձում է գալ, միայն սա եմ լսել: Մեր հետագա քայլերի մասին զարգացումները ցույց կտա, եթե տղամարդու նման գա, տղամարդու նման պատասխան կստանա, ամեն դեպքում մարզում նրա նկատմամբ բոլորն այնպես են տրամադրված, ինչպես նախկինում»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր