211652_close_icon
views-count13889 դիտում article-date 18:52 20-04-2021

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ ծառից կախված վիճակում․ ՊՆ

Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում:

Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր