211652_close_icon
views-count51856 դիտում article-date 17:47 20-04-2021

«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ 4 ակով կանգնի մայթին». Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Երևան քաղաքն այս պահին ավելի շատ ավտոմեքենաների քաղաք է, քան թե հետիոտնի: Իմ մոտ տպավորությունն է, որ մենք մեր քաղաքը հանձնել ենք ավտոմեքենաների, ոնց կարում են, ամեն օր բոլոր մայթերը գրավում են, ու մենք էլ հարմարվելով, մանկական սայլակը մի կերպ գրկել–անցկացնելով, մյուսը մեքենաների արանքները անցնելով՝ Կասկադից մինչև Արշակունյանց պողոտա. ավագանու այսօրվա նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը:

«Երկու տարի առաջ հասկանում էինք, որ այս հարցին մենք չենք անդրադառնում, քանի դեռ մենք չենք լուծում տրանսպորտային համակարգի արդիականացումը, եթե քաղաքացիներին կարողանանք պատշաճ հնարավորություն տալ հասարակական տրանսպորտով ուղևորվել դեպի կենտրոն, մենք այդ պահին սկսած վերադարձնելո՞ւ ենք մայթերը հետիոտներին, այս հարցի շուրջ ուզում եմ մեր ռազմավարությունը հասկանալ»,- նշեց նա:

Հայկ Մարությանը պատասխանեց, որ խնդրի ընդհանրական լուծումը տրանսպորտային ցանցի ընդլայնումն է, որպեսզի խթանեն մարդկանց տրանսպորտով երթևեկելը: Նա նշեց, որ վարորդներին առաջարկվելու է նաև կենտրոն գալ, ոչ թե մեքենայով, այլ տրանսպորտով:

Մանրամասներն՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր