211652_close_icon
views-count2304 դիտում article-date 17:36 20-04-2021

30-40 խնամյալ քոսով է վարակվել․ ծերատան շահառուներն ահազանգում են. Yerkir.am

Երեւանի թիվ 1 տուն-ինտերանտի շահառուներն ահազանգում են՝ ծերատանը մասսայաբար քոս է տարածվել։ Վարակվել է մոտ 30-40 մարդ, նրանց թվում են եւ՛ ծերատան աշխատակիցներ, եւ՛ խնամյալներ։

Yerkir.am-ի աղբյուրի հաղորդմամբ՝ վարակման պատճառ է դարձել այն, որ տուն-ինտերնատի հիվանդանոցի եւ գլխավոր մասնաշենքի լվացքատունը դարձրել են ընդհանուր, հիմնական մասնաշենքի աշխատակիցներին էլ ներգրավել են լվացքատան աշխատանքներում։

Նորանշանակ տնօրեն Կոլյա Մակարյանը՝ հասկանալով հարցի լրջությունը, ստիպում է ծերատան բժիշկներին՝ եզրակացություն գրել՝ նշելով, որ քոսի՝ մեծ թվով տարածումը եղել է մինչեւ իր՝ տնօրեն դառնալը։

Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ նաեւ կորոնավիրուս է ներթափանցել։  Ծերատան մի քանի խնամյալներ հոսպիտալացվել են։ Այս ամենի գլխավոր պատասխանատուն սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանի բերած տնօրեն Կոլյա Մակարյանն է, որը տնօրեն դառնալու առաջին օրվանից ծերատանը քաոս է առաջացրել։ Նա, ինչպես արդեն նշեցինք, պատասխանատվությունն իր վրայից գցելու համար ծերատան աշխատակիցներին ստիպում է՝ մեղքը բարդել նախկին տնօրինության վրա։ Հիշեցնենք, որ սա այն նույն տուն-ինտերնատն է, որը կանգնած է Երեւանում գործող մեկ այլ ծերատան՝ «Նորքի տուն-ինտերնատ»-ի հետ միաձուլման վտանգի առջեւ։

Խնամյալները մինչ օրս չեն հաշտվում նորանշանակ տնօրենի հետ, որն իրենց կյանք մտավ կասկածելի հանգամանքներում։ Նախարարությունը, առանց պատճառաբանության, հրաժարվել էր երկարաձգել ծերատան նախորդ տնօրեն Վահան Զուրաբյանի աշխատանքային պայմանագիրը, այն պարագայում, երբ Զուրաբյանը շահառուների կողմից սեր եւ հարգանք էր վայելում, ինչն, ի դեպ, իր պատճառներն ունի։ Անցյալ տարի՝ համավարակի տարածման ժամանակ, նրա հրամանով ծերատան դռները փակվեցին, մուտքն ու ելքը արգելվեց։

Աշխատողները դուրս չէին գալիս, գիշեր-ցերեկ խնամք էին իրականացնում, պահակից մինչեւ տնօրեն դարձել էին բուժաշխատող։ Ծերատանը մահ չգրանցվեց այս նվիրական գործի արդյունքում։

Նմանատիպ նյութեր