211652_close_icon
views-count30349 դիտում article-date 13:54 20-04-2021

Սրբապղծություն՝ Շիրակի մարզում. Պեմզաշեն գյուղի գերեզմանատնից գողացել են 72-ամյա կնոջ թոռան գերեզմանին տեղադրված աղավնու տեսքով քարե 2 արձանիկները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությաԱ րթիկի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկությունների՝ փետրվարի 26-ից մինչև մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանատնից գողացել են նույն գյուղի բնակիչ՝ 72-ամյա Ա. Թ-ի հանգուցյալ թոռան գերեզմանին տեղադրված աղավնու տեսքով քարե 2 արձանիկները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր