211652_close_icon
views-count1958 դիտում article-date 14:51 20-04-2021

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ

2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, տարածքում հերթական շրջայց կատարելիս, բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով բյուրեղանման և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,4 և 1,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր