211652_close_icon
views-count5534 դիտում article-date 12:41 20-04-2021

Մենք ստիպված ենք կանգնել ադրբեջանցիների հետ մի քանի մետր հեռավորության վրա, Սյունիքում նման դիրքերը մի քանիսն են. Տեղի համայնքապետ. Tert.am

Սահմանազատումը դիրքերում այնպես է, որ մենք ստիպված ենք կանգնել ադրբեջանցիների հետ մի քանի մետր հեռավորության վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուսանկարին, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը գտնվում են մեկ մետր հեռավորության վրա:

«Տվյալ լուսանկարն արված է Տեղ համայնքում, իսկապես մոտ 10 մետր հեռավորության վրա դիրքերը տեղակայված են: Պետք է շեշտեմ, որ այսպիսի դիրքերը մի քանի հատ են, բայց տեղանքը չեմ կարող նշել»,- ասաց Շադունցը:

Նա նաև տեղեկացրեց, եթե ադրբեջանցիները դիրքից հետ քաշվեն, մեր կողմը նույնպես հետ կգնա:

«Դիրքերի սահմանազատումը այպիսին է, դիրքի ամեն կողմում որոշակի հեռավորության վրա կանգնած ենք, եթե իրենց կողմը հետ չի քաշվում, ապա մենք ինչու պետք է հետ գնանք այդ տարածքից»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր