211652_close_icon
views-count921 դիտում article-date 14:12 20-04-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 18-ին, ժամը 20.15-ին, Երևանի Գ. Մահարու և Ջրաշենի 1-ին փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ադոնցի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 315-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 14.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 58-ամյա վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի բետոնին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գետուց և բախվել բետոնե արգելապատնեշին և ծառին. 24-ամյա վարորդն ու 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր