211652_close_icon
views-count44584 դիտում article-date 11:54 20-04-2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով Սյունիքի մարզում բարձրաստիճան ոստիկանապետեր են պաշտոնանկ եղել, մարզում էլ նշանակվել է նոր ոստիկանապետ

Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սերգո Մարկոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Ալեն Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Զորի Վարդանյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Արա Դավթյանը։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր