211652_close_icon
views-count3476 դիտում article-date 11:29 20-04-2021

Շուշին ադրբեջանցիներին հանձնելու համար ովքե՞ր պետք է ցմահ ազատազրկվեն, հը՞․․․Նորայր Նորիկյան

Հայտնի փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Ազգային Ժողովում տառացիորեն հայտարարեց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց»։

Բացի այդ, նշեց, որ բարձրաստիճան զինվորականը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը։

Այս հայտարարությունները, մեղմ ասած տարակուսանք են առաջացնում, քանի որ երկրի վարչապետի մակարդակով բացեիբաց խոսվում է հայրենիքի դավաճանության մասին, որոնց վերաբերյալ, սակայն, որևէ իրավական գործընթաց գոյություն չունի։

․․․Ադրբեջանի դատարանն այդ երկրի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևին 1993-ին Ղազիևին մեղավոր էր ճանաչել Արցախի Շուշի քաղաքը «հայերին հանձնելու» համար և որպես պատերազի հանցագործ՝ դատապարտել մահապատժի, ինչը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Այսպես պատժելով ու համառելով՝ նրանք հասան Շուշի։

Այդ ի՞նչ հարցեր են, որ հետաքրքրում են Հայաստանի վարչապետին, այդ ու՞մ են ուղղված նրա հարցերը, որտե՞ղ են հիմա այդ մարդիկ, շարունակու՞մ են պաշտոնավարել, թե՞ ոչ։

Առհասարակ, ինչու՞ պետք է այդ հարցերն առաջանային։

Սովորաբար, երկրների ղեկավարները ոչ թե հարցեր են տալիս, այլ պատասխաններ․․․

․․․Շուշին ադրբեջանցիներին հանձնելու համար ովքե՞ր պետք է ցմահ ազատազրկվեն, հը՞։

Մենք մեր ազգային արժանապատվությունը պահելու՞ ենք, թե՞ ոչ։

Այսօր ով չի ալարում, խոսում է դասեր քաղելուց:

Դասեր քաղելու ես մի ձև գիտեմ. ո՛վ զինվորի հացը գողացել ու կերել է, ո՛վ թալանել է բանակը, ո՛վ դավաճանել է հայրենիքին, ո՛վ մսխել է Արցախի հաղթանակը, նա պետք է պատասխան տա իր արածի համար, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից․․․

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան»։ 

Նմանատիպ նյութեր