211652_close_icon
views-count1349 դիտում article-date 11:25 20-04-2021

Երևանի ավագանին Աղվան Չատինյանին կշնորհի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կա 18 հարց:

Երևանի ավագանին որոշում կընդունի  լեռնագնաց, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Չատինյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշ հավելվածենորւմ փոփոխություններ կատարելու մասին։

Օրակարգում ընդգրկված են նաև Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու, կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունքի մասին և այլ հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր