Ռուսաստանի իշխանությունները խոստանում են, որ Նավալնին չի մահանա․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի իշխանությունները խոստանում են, որ Նավալնին չի մահանա․ «Ամերիկայի ձայն» Ռուսաստանում բանտի բժիշկները որոշել են երկրի ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել հիվանդանոց: Արդեն քսան օր Նավալնին գտնվում է հացադուլի մեջ, հանգամանք, որը դարձել է Ռուսաստանի նկատամամբ միջազգային համայքնի կողմից հնչող նախազգուշացումների պատճառ: Չնայած միջազգային հանրության այն կարծիքին, որ այսպես շարունակվելու դեպքում մի քանի օրերի ընթացքում Նավալնին կարող է մահանալ, ռուսական բանտային ծառայության ղեկավարներն ասում են, թե նրա առողջական վիճակը «բավարար» է: Նրանց խոսքերով, Նավալնիի իսկ համաձայնությամբ, իրենք նրան տալիս են «վիտամինային թերապիա»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նավալնիի կողմնակիցները կոչ են անում երկրի ամբողջ տարածքում սկսել բողոքի ցույցեր, նրա կյանքը փրկելու համար: Կազմակերպիչները հույս ունեն, որ ծրագրված ցույցերը լինելու են ամենալայնածավալը երկրի ժամանակակից պատմության ընթացքում:

Կրեմլը հայտարարում է, թե չարտոնված որեւէ ցույց ինքնաբերաբար կհամարվի անօրինական:

Իսկ Արեւմուտքը հասկացնում է, որ 44-ամյա Նավալնիի ճակատագիրը խորապես է սրում հարաբերութունները Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ ուժի մեջ դրեց անցյալ շաբաթ, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ներքին պարտքը եւ սեւ ցուցակի մեջ ընդգրկում ռուսական մի շարք ընկերություններ: ԱՄՆ-ի նախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականն էլ կիրակի օրը հայտարարել էր այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը Ռուսաստանին տեղյակ է պահել, որ «կլինեն հետեւանքներ», եթե Նավալնին մահանա բանտում:

Սակայն Կրեմլը, թվում է թե մնում է անդրդվելի եւ հայտարարում, որ Ռուսաստանը կշարունակի պատասխան տալ յուրաքանչյուր պատժամիջոցի:

Նավալնիի հարցը երկուշաբթի օրը դառնալու էր Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների քննարկման առարկա:

Միության գլխավոր դիվանագետ Ջոզեփ Բորելն ասել է, թե Ռուսաստանի իշխանություններն են ստանձնելու Նավալնիի առողջության ու կյանքի պատասխանատվությունը:

Նավալնին ավելի վաղ ասել էր, թե բանտի ղեկավարությունը սպառնացել էր իրեն հագցնել մարմնի շարժը կանխող բաճկոն, պարտադրաբար սնելու նպատակով:

Ռուսատանը Նավալնիին մեղադրում է, առողջական իր վիճակը չափազանցնելով, հավելյալ ուշադրություն իր վրա սեւեռելու մեջ:

Նրանք խոստացել են երաշխավորել, որ Նավալնին չի մահանա:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք