211652_close_icon
views-count2238 դիտում article-date 09:37 20-04-2021

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ․ ով է միջնորդել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին:


Այստեղ ուշագրավ է, որ երբ նախորդ տարի` դեկտեմբերին, Փաշինյանն իր մոտ էր հրավիրել դատարանների նախագահներին, Վազգեն Ռշտունին հանդիպմանը չէր մասնակցել՝ որպես պատճառաբանություն բերելով առողջական խնդիրները: Այսինքն՝ ստացվում է՝ նախորդ տարի հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, սակայն արդեն այժմ անհատական հանդիպում է ունենում Փաշինյանի հետ:

Դժվար է կանխատեսել, թե ինչու հենց այժմ նման հանդիպում տեղի ունեցավ: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց Վազգեն Ռշտունուց, սակայն տեղեկացանք, որ նա արձակուրդում է, և չկարողացանք կապ հաստատել ու ստանալ մեր հարցերի պատասխանները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր