211652_close_icon
views-count2175 դիտում article-date 00:06 20-04-2021

Դատարանը անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ոստիկանությունից ազատելու Արման Սարգսյանի հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Ալբերտ Ունուսյանին ծառայությունից ազատելու հրամանը, այս մասին Ունուսյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում. «Եկանք, տեսանք, հաղթեցինք Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղելու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:

Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:

Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Պատիվ ունեմ»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Եկանք, տեսանք, հաղթեցինք Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի...

Опубликовано Albert Unusyan Понедельник, 19 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր