211652_close_icon
views-count1342 դիտում article-date 21:54 19-04-2021

Փաշինյանը միտումնավոր քանդում է հայկական բանակը․ նիկոլիզմը հայկական զույգ պետությունների, հայկական ապագայի ու իմունիտետի ամենամեծ թշնամին է․ Աբրահամ Գասպարյան

Tert.am-ը գրում է. Անհեթեթ ու քաղաքականապես տհաս մտքերի մարաթոնում՝ Փաշինյանն, անխոս, կպահի առաջատար դիրքը: Վերջին 15 օրում՝ նա ֆաս հրաման է իջեցրել իր ուսապարկերին, պատերազմը տանուլ տված կերպարներին, որպեսզի խելոք դեմքով, բայց անբովանդակ մտքերով՝ արդարացնեն իրեն, մեդիան էլ ողողեն թրքահաճո թեզերով: Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԺ փոխնախագահներից մեկը, Փաշինյանն ու նրանց աջակցող հայտնի օլիգարխն ամեն ինչ անում են, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ թուրանլամիշ եղող Թուրքիային ու Ադրբեջանին դուր գան...շարքային հարճի պահվածք, այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Թե իշխանությունն ինչ դիրքով ու հաճախականությամբ, ինչի՞ դիմաց կլիզի թուրքի ոտքերը՝ ի՛ր խնդիրն է, բայց թրքաբարո այդ կենցաղը փորձել մեր ժողովրդի գլխին փաթաթել՝ երազու՛մ անգամ չեն տեսնի: Սկզբից՝ ներողամիտ լինելու արշավ, հետո տեսան, որ գաղափարն ամուլ է իրենց մտքի պես՝ փոխեցին, անունը դրեցին՝ տնտեսական զարգացում, կոմունիկացիաներ, հետո էլ՝ վերաբերմու՛նք պետք է փոխենք Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, հիմա էլ՝ 5 տարին մեկ երկամսյա կամ եռամսյա զորահավաք կազմակերպել, այսինքն՝ նորմալ բանակ ունենալու փոխարեն՝ ունենանք մի 15-20 հազարանոց, կանոնավոր զորահավաք չկազմակերպող, թուրքի ոտքերի տակ թավալ եկող մի զանգված: Հերթական շուշա կոնֆետը՝ բայց՝ ճռճռան ու գույնզգույն թղթով»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ Փաշինյանի պատկերացումներն ամե՛ն ինչի վերաբերյալ են սիրողական, եթե հարցը վերաբերվում է պետությանն ու անվտանգությանը: Նա, օրինակ, քար-քռայի հետ կռիվ տվող, ոռոգման ջրի ու պարարտանյութի կարիք ունեցող գյուղացու մոտ կարող է խոսել՝ համալսարանների շենքերը վաճառելու մասին, և այդքանն ասի՝ ընդամենը խելացի մարդու տպավորություն թողնելու համար:

Մանրամասները՝ այստեղ

Նմանատիպ նյութեր