211652_close_icon
views-count12668 դիտում article-date 20:06 19-04-2021

Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մենք ուրախ ենք, որ ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորությունը շարունակվում է: Իհարկե, այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին մենք ունենք ստույգ տեղեկություն, և հաստատված են եղելությունն ու պահման վայրը։ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների շրջանակում՝ լինի դա նամակի միջոցով, բանավոր հաղորդագրությունների տեսքով, հնարավորության դեպքում էլ՝ զանգերի միջոցով, կապ է պահվում հարազատների հետ»,- նշեց Ամատունին։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց` Կարմիր խաչը կապ է պահպանում բոլոր հարազատների հետ, սակայն չմանրամասնեց, թե այս անգամ քանի գերու է հնարավորություն տրվել խոսելու հարազատի հետ։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր