211652_close_icon
views-count64414 դիտում article-date 18:53 19-04-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը շշերի գործարանի մոտ բախվել է կամրջի բետոնե հենապատին, այնուհետև՝ ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Շշի Մելո»-ի շշերի գործարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենապատին, առաջ ընթացել, բախվել ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի  գոտում:

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի շշի գործարանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են  նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի  1-ին դասակի  տեսուչներ Էդուարդ Աղաբեկյանն ու  Լավրենտ Գալստյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր