211652_close_icon
views-count2867 դիտում article-date 23:30 19-04-2021

ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի,  2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ապրիլի 15-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 7 ավտոմեքենա։

Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 7, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով շահագործվող՝ 1 տրանսպորտային միջոց։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության  կանոնները։ 

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր