211652_close_icon
views-count1854 դիտում article-date 18:12 19-04-2021

R.I.P «Լիվերպուլ»՝ 1892-2021. ակումբի երկրպագուները դատապարտել են Սուպերլիգան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» երկրպագուները հանդես են եկել ընդդեմ եվրոպական Սուպերլիգայի
 
«Կարմիրների» աջակիցները «Էնֆիլդ» մարզադաշտի արգելափակոցի մոտ պաստառ են բացել և դատապարտել ակումբին:
 
Պաստառներից մեկի վրա նշված է. ««Լիվերպուլի» երկրպագուները դեմ են Եվրոպական Սուպերլիգային»: Մյուսի վրա գրված է. «Ամոթ ձեզ. R.I.P «Լիվերպուլ»՝ 1892-2021»:
 
R.I.P (Requiescat in pace), նշանակում է՝ «Հանգչիր խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ այս գիշեր եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:

Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:

Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:

20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր