211652_close_icon
views-count1840 դիտում article-date 14:42 19-04-2021

«Ատալանտան» և ևս երկու ակումբ կոչ են արել «Յուվենտուսին», «Միլանին» և «Ինտերին» հեռացնել Ա սերիայից

Իտալիայի  առաջնության մի քանի թիմ կոչ են արել մրցաշարից հեռացնել «Յուվենտուսին», «Միլանին» և «Ինտերին»՝ եվրոպական Սուպերլիգային միանալու համար:
 
Երեկ՝ Ա սերիայի ակումբների արտակարգ հավաքում նման առաջարկով հանդես են եկել «Ատալանտան», «Վերոնան» և «Կալյարին»:
 
Ա Սերիայի ակումբները, որոնք մտադիր են հանդես գալ Սուպերլիգայում, մինչև մրցաշարի մեկնարկը մտադիր չեն հեռանալ Իտալիայի ներքին մրցաշարերից:
 
Նշենք, որ «Յուվենտուսը», «Միլանն» ու «Ինտերը» երեքով նվաճել են 72 սկուդետո:

Նմանատիպ նյութեր