211652_close_icon
views-count1572 դիտում article-date 15:50 19-04-2021

Բայդենն ամերիկացիներին հորդորել Է չհապաղել կորոնավիրուսի դեմ պատվաստաման հարցում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին, կոչ անելով առանց հապաղելու կորոնավիրուսի դեմ պատվաստվել, այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։

Բայդենի ելույթն ապրիլի 18-ին ցուցադրվել է NBC հեռուստաալիքի հաղորդմանը, որը նվիրված էր պատվաստմանը։

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ երկրի իշխանությունները մտադիր են բոլոր չափահաս բնակիչների համար պատվաստվելու հնարավորություն ապահովել արդեն ապրիլի 19-ից:

«Պատվաստումն անվճար է և հարմար»,- հավաստիացրել է նա և հավելել, որ այն թույլ կտա անել հնարավոր առավելագույնը COVID-19-ից, այդ թվում դրա նոր տարբերակներից, շրջապատողներին պաշտպանելու համար, օգնելու տնտեսության վերականգնմանը և կյանքի սովորական հունին վերադառնալուն։

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալներվ՝ նահանգների բնակչության ավելի քան 39,5 տոկոսը (ավելի քան 131,2 միլիոն մարդ) ստացել է կորոնավիրուսի դեմ պատրաստուկի թեկուզև մեկ դեղաչափ: Մոտավորապես 25,4 տոկոսը (84,2 միլիոն մարդ) լրիվ պատվաստում է անցել: 

Նմանատիպ նյութեր