211652_close_icon
views-count1794 դիտում article-date 14:00 19-04-2021

«Տոտենհեմը» հեռացրեց Մոուրինյոյին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ է արվել: The Athletic պարբերականի այս տեղեկությունը հաստատում են այլ հեղինակավոր լրատվամիջոցներ: Ավելի ուշ տեղեկությունը պաշտոնապես հաստատեց «Տոտենհեմի» ղեկավարությունը:
 
58-ամյա պորտուգալացին «Տոտենհեմի» մարզիչ էր նշանակվել 2019թ. նոյեմբերի 20-ին: 
 
Ավելի վաղը հաղորդվում էր, որ Մոուրինյոյի պաշտոնանկությունը «Տոտենհեմին» կարժենա 30 մլն ֆունտ: Ակումբի նախագահ Դանիել Լևին ցանկանում էր որոշում կայացնելու համար սպասել մինչև մրցաշրջանի ավարտը:
 
Լոնդոնյանը ակումբը վերջին 6 խաղում ընդամենը 1 հաղթանակ է տարել: Այդ ժամանակահատվածումը թիմը դուրս թռավ Եվրոպայի Լիգայից՝ պարտվելով Զագրեբի «Դինամոյին»:

Նմանատիպ նյութեր