1630 դիտում
12:17 19-04-2021
Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Ֆրանսիայի դիմադրության մարտիկների ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան առթիվ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն։
Ցավակցական հեռագրում ասվում է.
«Խորին ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝ ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի/Ավո/ սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան բոթին։
Մեծ է Աշոտ Շմավոնյանի ներդրումը ֆրանսիական սփյուռքում հայեցի ազգային արժեհամակարգի պահպանման գործում։
Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցում:
Հայազգի քաջորդին ֆրանսիական բանակի եռանդուն ռազմական գործիչ էր, անցյալ դարի 70-ականներին սփյուռքում սկիզբ առած հայ ազատագրական շարժման առաջնորդներից
Անուրանալի է մեծ հայրենասերի վաստակը հատկապես արցախյան 1-ին պատերազմի ընթացքում Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցության գործում։
Իր մարդասիրական և բարեգործական ծրագրերով նա Արցախի և հայ ժողովրդի կողքին էր նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին։
Համոզված ենք, որ մեծ հայորդու լուսավոր հիշատակը վառ է մնալու և մեր ժողովուրդը նրան ընդմիշտ հիշելու է հպարտության ու երախտագիտության զգացումներով։
Նրա հեռացումը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար։ Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Արցախի նվիրլյալի զավակներին, հարազատներին, ընկերներին»,- ասված է ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր
1840 դիտում
17:12 18-04-2021
Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը
850 դիտում
17:41 11-11-2023
Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակին
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել