211652_close_icon
views-count71699 դիտում article-date 23:33 18-04-2021

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը «Նիվայով» բախվել է Mitsibishi Pajero-ին և Volkswagen-ին. Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 8 վիրավորների մեջ կան անչափահասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsibishi Pajero մակնիշի ավտոմեքենային և Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է:
 
Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Ղազանչյանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն, վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը, վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
 
Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Հ. Գաբրիելյանը, նրա ուղևորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Volkswagen-ի միջից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում:

Ժամը 22:40-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված, 57-ամյա Ա. Ղազանչյանը մահացել է:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր