211652_close_icon
views-count46270 դիտում article-date 20:27 18-04-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝  ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 17:0-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, հրդեհ է բռնկվել 35-ամյա Էդգար Խաչատրյանին պատկանող Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը:
 
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, բարեբախտաբար, գազաբալոնն էլ չի պայթել:
 
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր