211652_close_icon
views-count55229 դիտում article-date 13:07 18-04-2021

ՌԴ Ռոստովի շրջանում անչափահասի վարած ավտոմեքենան բախվել է ծառին. 6 ուղևորներից 5-ը տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Ռոստովի շրջանի Նովոչերկասկ քաղաքում ողբերգական ավտովթարի հետևանքով կա  5 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝  Նովոչերկասկ քաղաքում 17-ամյա վարորդը իր վարած Hyundai Accent ավտոմեքենայով կիրակի՝ ապրիլի 17-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, կորցնելով ղեկի կառավարումը՝ բախվել է ծառին: Ավտոմեքենայի մեջ գտնվող 6 հոգուց 5-ը տեղում մահացել են, ևս մեկ հոգի այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին աստիճանի  ծանր կայուն:

Նշվում նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների,  մահացածներրը նույնպես անչափահասներ են:

Տեսանյութն՝ այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր