211652_close_icon
views-count42571 դիտում article-date 12:08 18-04-2021

Երեկ ոստիկանության փորձաքրեագիտական վարչութան մոտ կրակոցներ արձակած և էրեբունու ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը ձերբակալվել է. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վաչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մկրտչյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված ավագ քննիչ  Գևորգ Խլոյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Արմենակ Խաչատրյանը, ում  երեկ վնասազերծել էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Խլոյանի որոշմամբ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է:

 Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  12մմ տրամաչափի 20 հատ որսորդական փամփուշտ, ուղղանկյունաձև սապոնիկ 2 կլորավուն զանգված, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, 6 որսորդական փամփուշտ,  «Ֆ1» 4 նռնակ, 5 պայթուցիչ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի  փամփուշտների առկայությամբ տուփեր, թվով 30 հատ փամփուշտների  պարունակությամբ բաց տուփ, 19 հատ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ, «ԱԿՍՈւ» տեսակի ինքնաձիգ, 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, 3 լիցքավորված  փամփշտատուփ, «ԻԺ» 12 տեսակի կարճեցված փողով որսորդական հրացան և տաբեր տեսակի զինամթերք:

Ոստիկանների կողմից  կատարված օպերատիվ  և  հմուտ  պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը։ Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել էր զինված։

Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել էին վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր