211652_close_icon
views-count8496 դիտում article-date 16:33 17-04-2021

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ Մանուկ Սուքիասյանը դիմեց ՀՀ բոլոր նախագահներին, ապա նաև Նիկոլ Փաշինյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Hraparak.am-ը գրում է. «Այս պահին ընթանում է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը հիմնադրել է «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, նա նաև գործարարությամբ է զբաղվում, նրան է պատկանում Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Յանկի» փաբը։ Նա ելույթ ունեցավ և դիմեց ՀՀ  բոլոր ղեկավարներին․

«Ես դիմում եմ առաջին նախագահին։ Ես ուզում եմ ասել, որ ես ճանաչելով թե՛ առաջին նախագահին, թե ներկայիս վարչապետին, ես կարծում եմ, Փաշինյանը Լևոն  Տեր- Պետրոսյանի հոգեզավակը չէ։ Ուզում եմ դիմել առաջին նախագահին, ըստ մամուլի հրապարակումների՝ պատերազմի մեկնարկից առաջ ՌԴ դեսպանը դիմել է ձեզ, և ձեր միջոցով փորձել է Փաշինյանի վրա ազդել, և Դուք հայտարարել եք, որ որևէ ազդեցություն չունեք նրա վրա։ Խնդրում եմ պարզաբանեք, եղե՞լ է նման միջնորդություն, թե՞ ոչ»,- ասաց Սուքիասյանը, ապա դիմեց Ռոբերտ Քոչարյանին․

«Ձեր կառավարման տարիները գնահատվում են ժողովրդի վիճակի բարելավման, կենսամակարդակի բարելավման տարիներ, եղել են նաև արատավոր երևույթներ։ Ես Ձեզ կոչ եմ անում, որ Դուք խոսեք այդ արատավոր բաների մասին»։ 

Սերժ Սարգսյանին Սուքիասյանը կոչ արեց․ 

«Ուզում եմ հիշատակել հետևյալը, որ 2020 թվականի օգոստոսին բաց նամակ եմ գրել  և հորդորել եմ բացահայտել 2018-ի իրադարձությունների բոլոր ծալքերը, քանի որ խոսակցություններ կան, որ դրանք կազմակերպված մեծ խաբեություն էին։ Պարոն նախագահ, պարզարաբենք, որ մենք իմանանք ճշմարտությունը»։ Ապա Սուքիասյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր