211652_close_icon
views-count1345 դիտում article-date 17:30 17-04-2021

Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իրենց հանդիպումն անցկացնեն Վիեննայում:

Այս մասին Կուրցը նշել է ավստրիական Pioneer հարթակին տված հարցազրույցում, հայտնում է Ria Novosti գոծակալությունը։

«Կան չեզոք երկրներ, որոնք ընտրվում են երկխոսության անցկացման համար: Մենք արդեն կապի մեջ ենք ռուսական և ամերիկյան կողմերի հետ: Եթե նման հանդիպում իրոք կայանա, ապա մենք անչափ ուրախ կլինենք, եթե այն անցկացվի Ավստրիայում»,- ասել է կանցլերը:

Նմանատիպ նյութեր