Ամենայն հավանականությամբ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ  կնշանակվի Դավիթ Ամիրյանը. «Ժողովուրդ»

Ամենայն հավանականությամբ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ  կնշանակվի Դավիթ Ամիրյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի հիմնադրամի տեղակալ Դավիթ Ամիրյանը: Նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (հայտնի «Սորոսի հիմնադրամ») գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ՝ ապրիլի 16-ին, թողեց «Բաց հասարակության հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոնը:
Լարիսա Մինասյանը Հայաստանում այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Իսկ ո՞րն էր նրա հեռանալու պատճառը։ Լուրեր կան, որ նրա աշխատելու ցանկությունը կորել է ամուսնու մահից հետո (ամուսինը վերջերս է մահացել կորոնովիրուսից), ու վերջինս է՛լ ցանկություն չունի շարունակել իր պաշտոնավարումը: Իսկ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այս պահին միակ թեկնածուն Դավիթ Ամիրյանն է, որը ևս մոտ 20 տրարի աշխատում է հիմնադրամում ու աշխատանքային բոլոր գործերին շատ լավ է տիրապետում»։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք